Araratnews.am-ը գրում է.
ԵՄ-ին անհրաժեշտ են վերազգային մեխանիզմներ փախստականների հետ կապված ճգնաժամի կարգավորման համար, հակառակ դեպքում՝ առաջանում է միության կազմալուծման ռիսկ: Belga գործակալութան հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Առանց այդ գործիքների կազմալուծման ռիսկ կա»,- ասել է նա:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եվրահանձնակատարների կոլեգիան մինչև 2016-ի գարուն կամ ավելի շուտ, առաջարկներ կմշակի ԵՄ-ում ապաստանի տրամադրման վերաբերյալ Դուբլինյան համաձայնագրի փոփոխության վերաբերյալ, որը, նրա խոսքով, «չի աշխատում»:
1990 թ. Դուբլինյան համաձայնագրով, որը ստորագրել են ԵՄ անդամ բոլոր երկրները, նախատեսվում է, որ ապաստանի տրամադրման հարցի քննարկման պատասխանատուն այն երկիրն է, որի սահմանը սկզբից հատել է փախստականը ԵՄ մտնելիս: