Shamshyan.com-ը գրում է.
Այսօր` հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել Երևան քաղաքի Միրաքյան նրբանցքի 17 տան բնակիչ, 35-ամյա Վարդան Գրիգորյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգուց, որտեղ աշխատում է որպես առյուծին կերակրող:
Գ. Շամշյանի տեղեկություններով` Վ. Գրիգորյանը առյուծին կերակրելու ժամանակ հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով էլ ձախ ձեռքը վնասվել է: Այս պահին նա գնտվում է վիրահատարանում:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/10/29/69021/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



