Replik.am-ը գրում է.
Թուրքիայի իշխանությունները կձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը սահմանամերձ Թել-Աբյադ քաղաքում Վաշինգտոնի աջակցությունը վայելող սիրիական քրդերի ինքնավարության ստեղծումը կանխելու համար: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Թուրքիային ինչ-որ մեկի թույլտվությունը պետք չէ, մենք կանենք այն, ինչ անհրաժեշտ ենք համարում»,-ասել է Էրդողանը:
Թուրքական իշխանությունների կարծիքով, սիրիական «Դեմոկրատական միություն» կուսակցության ղեկավարությամբ քրդերի մտադրությունը սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգության համար, դրա համար իրենք ամեն ինչ անելու են դա կանխելու համար:
Ընդ որում, Էրդողանը քրդերին Արևմուտքի կողմից աջակցությունը համեմատել է ահաբեկչությանն աջակցելու հետ` քրդերին մեղադրելով էթնիկ հանցագործությունների մեջ: