Life.panorama.am-ը գրում է.

Ես չեմ մեկնաբանում. Գոհար Գասպարյանն՝ իր սիրելիի մասին

Թեպետ հաղորդավարուհի, «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար  Գոհար Գասպարյանն իր անձնական կյանքը փորձում է գերգաղտնի պահել, եւ այդ մասին ոչինչ չի խոսում, բայց հանրությունը շարունակվում է քննարկել նրա կյանքի այդ  հատվածը, իսկ վերջին շրջանում տարբեր միջոցառումների ժամանակ հաղորդավարուհուն տեսնելով  «Ծիրանի» ՀԿ նախագահ Նարեկ Աշուղաթոյանի ուղեկցությամբ, այդ խոսակցությունները ասես  էլ ավելի են թեժացել:

Life.panorama.am-ը փորձեց անձամբ Գոհար Գասպարյանից հերքում կամ հաստատում լսել՝ իմանալու համար, թե ի վերջո նրա գաղտնի սիրելին Նարեկ Աշուղաթոյանն է, թե ոչ:

«Ես չեմ մեկնաբանում»,-  հարցին ի պատասխան՝ նշեց Գոհար Գասպարյանը: Մեր այն  նկատառմանը, թե հաղորդավարուհին ոչ հերքում է, ոչ հաստատում Նարեկ Աշուղաթոյանի եւ իր միջեւ կապի լուրերը, Գոհար Գասպարյանը կրկին ընդգծեց. «Ես չեմ մեկնաբանում»:

IMG_4995imageIMG_4989

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել