Google ընկերությունը օդ բաց կթողնի հելիումով լի մոտ 300 փուչիկներ, որոնց միջոցով կապահովի բարձրորակ համացանցային միացում` Երկրի հեռավոր և դժվար հասանելի վայրերում: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ընկերությունը նախատեսում է, որ արդեն հաջորդ տարի կկարողանան այդ ստրատոստատներից համացանց ստանալ, ինչը թույլ կտա ամբողջ աշխարհում տվյալների անդադար փոխանցում և մշակում իրականացնել:
Նախևառաջ, Google-ը ցանկանում է համացանցով ապահովել Ինդոնեզիայի հեռավոր շրջանները: Ապա սարքավորումները կլինեն Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում և Բրազիլիայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել