Հունաստանի ափերին խեղդված փախստականներից հինգը երեխաներ ենPanorama.am-ը գրում է.

Հունաստանի ափերին առնվազն 7 փախստական է խեղդվել, նրանցից 5-ը երեխաներ են: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն: Խորտակված նավակի վրա գտնվող ավելի քան 200 մեծահասակ կարողացել է փրկվել: Ջրում մնացած մարդկանց հստակ թիվն այս պահին հայտնի չէ: Փրկարարական գործողությունները շարունակվում են:

Ավելի վաղ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել էր, որ այս տարվա սկզբից ծովային ճանապարհով Եվրոպա է հասել 704 հազար 227 մարդ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել