Շատ սուր, բայց քողարկված պայքար է գնում ռուսական էլիտայի երկու խմբավորումների միջև, և այն արդեն այնքան է սրվել, որ միան միամիտն ու անտեղյակը կարող է աննկատ թողնել այն։
Կարելի է ասել, որ կենաց-մահու պայքար է գնում երկու խմբավորումների միջև, որոնցից մեկի երևացող գագաթը Պուտինն է, իսկ մյուսինը՝ Մեդվեդևը։ Պայքարն արդեն ամբողջ թափով գնում է տեղեկատվական դաշտում և անգամ թևակոխել է կոնկրետ գործողությունների փուլ։ Ուշադրություններդ կհրավիրեի առաջին հայացքից չկապված մի քանի միջադեպերի վրա.
1. Նախ, ՊՆ համակարգի տոտալ «չիստկան» է, որը, դեռ նոր սկսված, արդեն մեծ աղմուկ բարձրացրեց, իսկ գործով գլխավոր մեղադրյալներից մեկը, ով ռուսական տեղեկատվական դաշտում ընկալվում է որպես նախկին պաշտպանության նախարար Սերդյուկովի սիրուհի, հանդիսանում է նաև Մեդվեդևի կնոջ զարմուհին։
Հատկանշական է, որ Սերդյուկովն ի սկզբանե Պուտինի մարդն էր համարվում, բայց շատ խոսակցություններ կան, որ Բոլոտնիի դեպքերի ժամանակ, երբ հստակ հասունացավ էլիտաների միջև առկա պառակտումը, նա դավաճանեց Պուտինին ու անցավ Մեդվեդևի կողմը։
2. Մեդվեդևի աննախադեպ ակտիվությունը տեղեկատվական դաշտում ու հատկապես հարցրազրույցներում Մեդվեդևի կողմից թույլ տված աննախադեպ հանդգնությունը, երբ նա խոսում է այնպես, ասես ինքը եթե հիմա նախագահ էլ չէ, ապա դա մոտ օրերի հարց է լոկ։
3. Ու վերջին միջադեպը, երբ պուտինյան թևի քարոզչական առաջամարտիկներից մեկի՝ Մարգարիտա Սիմոնյանի ռեսուրսը իբր պատահաբար չէր դադարեցրել նկարահանումը Մեդվեդևի հերթական պաթոսային հարցազրույցի ավարտից հետո և հասցրել էր ֆիքսել և իբր ինքնաբերաբար տարածել Մեդվեդևի մի շարք խիստ սկանդալային հայտարարություններ, որը նա արել էր՝ կարծելով, որ նկարահանումն ավարտված է։ Մասնավորապես, ՌԴ վարչապետը հայտարարել էր. «В Следственном Комитете все козлы»...
Ի՞նչ է կատարվում Ռուսաստանում հիմա։ Սխալ է մտածել, որ ռուսական էլիտան միատարր է։ Այնտեղ կան երկու շատ ուժեղ ճամբարներ՝ ուլտրա-արևմտամետ ու օլիգարխաշատ մեդվեդևյանը, որն իր էության Գորբաչովա-Ելցինյան վատագույն ավանդույթների արգասիքն ու նոր մոդիֆիկացիան է։ Մյուս ճամբարը ևս արևմտամետ, բայց պահպանողական ու էլի օլիգարխաշատ պուտինյան թևն է, որի մոտ կա մի պարզ փաստի գիտակցություն, որ այնուամենայնիվ պետություն պետք է պահել, որովհետև առանց պետության իրենք էլ ոչ մի երաշխիք չեն ունենա իրենց բարեկեցության համար։ Կարելի է հավելել, որ այնուամենայնիվ այս երկրորդ ճամբարում շատ քիչ, բայց ներկայացված են նաև հայրենասեր ուժեր։ Ու հիմա այս երկու ճամբարները, որոնք վերջին 12-13 տարիներին ինչ-որ կոմպրոմիսային կեցության մեջ էին իրար հետ, արդեն դուրս են եկել իրար դեմ, ընդ որում՝ մեդևեդևյան թևը վայելում է Եվրոպայի ու ԱՄՆ-ի համապարփակ աջակցությունը, իսկ պուտինյան թևն այս պահին կարող է մենակ հույս դնել սեփական ուժերի և պոտենցիալի վրա, ընդ որում՝ մեծ կախվածություն ունենալով նույն Եվրոպայից ու ԱՄՆ-ից։ Իսկ այս ամենի Գորդյան հանգույցը պետք է փնտրել Սիրիա-Իրանյան տարածաշրջանում։
Կից նյութն`այստեղ