8–ամյա Ջոան Մոզերը ծնողներին բողոքեց, որ գիշերներն իր կողպված սենյակից խաղալիքներ են անհետանում։ Միակ կասկածյալը 2–ամյա եղբայրն էր։ Ծնողները թաքնված տեսախցիկ տեղադրեցին սենյակի դռան մոտ, որպեսզի ստուգեն դստեր խոսքերի իսկությունը։
–Մենք շատ կասկածամտորեն էինք տրամադրված, այդ իսկ պատճառով որոշեցին տեսախցիկ տեղադրել և տեսնել, թե իրականում ինչ է կատարվում գիշերը,–պատմում է երեխաների մայրը։
«Կողոպուտն» իրականացվել էր եղունգկտրիչի և քրեական տաղանդի շնորհիվ։ Երկամյա «հանցագործի» ծնողները, ում բռնել էին դեպքի վայրում, այժմ չգիտեն՝ մտահոգվե՞ն երեխայի այդ արարքով, թե՞ ուրախանան նրա հնարամտության վրա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



