Երեկ YouTube-ում հայտնվել է տեսանյութ, որում Մարս մոլորակից ստացված լուսանկարներում կարելի է հստակ տեսնել քայլող արջուկի: ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչությունը՝ ՆԱՍԱ-ն, վերջին շրջանում պարբերաբար հրապարակում է Մարս մոլորակի մակերևույթից ստացված լուսանկարներ, որոնք հաճախ պարզապես շոկ են առաջացնում այն ուսումնասիրող ուֆոլոգների մոտ: Մասնավորապես՝ պատկերներում կարելի է հստակ տարբերակել կենդանական մարմիններ, շինություններ և այլ ոչ բնական կերպով առաջացած օբյեկտներ: Ուֆոլոգների զայրույթն է առաջացնում հատկապես այն հանգամանքը, որ պատկերները միայն սև և սպիտակ են լինում, ինչն էլ ավելի է բարդացնում մարսիական «կյանքի» ուսումնասիրությունը:
ՆԱՍԱ-ն պաշտոնապես հերքում է բոլոր նման «արարածների» և մարդկային գործոնով պայմանավորված օբյեկտների գոյությունը Մարսի մակերևույթին և համարում դրանք տեսողական խաբկանք:
Սակայն վերջին շրջանում Մարսից ստացված պատկերների ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված և հստակ ոչ բնական կառուցվածք ունեցող մարմինների շարքը մեծանում է: Այս տարվա մարտին համացանցում տարածվեցին Մարսում այլ քաղաքակրթության ներկայության մասին փաստող պատկերներ: Այսպես կոչված վիրտուալ հնագետների խումբը նկատել էր մարսիական տիեզերանավի մնացորդներ, սակայն այս դեպքում ևս ՆԱՍԱ-ն թերահավատորեն էր վերաբերել վիրտուալ հնագետների կողմից բերված փաստարկներին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10208254740430252
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել