Չեմ սիրում պաթոսային բառեր, բայց այս դեպքում կարելի է՝ Առյուծ ծնած մայրը...

Կից նյութը

***

Այսօր 92 տարեկանում մահացել է Մոնթե Մելքոնյանի մայրը` Զաբել Մելքոնյանը: Այս մասին տեղեկանում ենք Hetq.am կայքից: 

Հետքի լրագրողը տիկին Զաբելին հանդիպել է այս տարվա մայիսին:

Լրագրողը սկզբում Մոնթեի եղբոր` Մարգարի հետ մեկնել է Ֆրեզնո, որից հետո Մոնթեի ծննդավայր՝ Վայսելիա:

Նույնությամբ պահպանվել է այն տունը, որտեղ ապրել է Մոնթեն: Մինչ օրս այնտեղ ապրում էր մայրը:

Մոնթեյի մայրը լրագրողին պատմել է, որ իրենց ընտանիքն առաջինն է բնակություն հաստատել Կալիֆորնիայում՝ դեռ 1880-ականներին:

Մոնթեի տուն այցելության պահին տիկին Զաբելն արդեն դժվարությամբ է քայլել, բայց ինչպես «Հետքի» լրագրողն է նշում, հիշողությունը տեղն է եղել: Տիկին Զաբելը Մարգարին ասել է, որ հյուրին ցույց տա Մոնթեի իրերը:

Եղբայրը պատմել է, թե ինչպես մի անգամ Մոնթեն գնաց խանութ, բացեց «Կոկա-Կոլա»-ի մի քանի տասնյակ շշեր, կափարիչները լցրեց գրպանն ու եկավ: 

««Կոկա-Կոլան» ակցիա էր անում, և ով քսան հատ կափարիչ հավաքեր և ուղարկեր, նրան հեծանիվ պետք է տային: Մոնթեն մի քանի անգամ քսան կափարիչներ ուղարկեց և ոչինչ չստացավ ու դրանից կատաղել էր»,- հիշում է Մարգարը: 

Մարգարը ցույց է տվել լեռները, անտառները, որտեղ անց է կացել Մոնթեի պատանեկությունը:

«Եղանք գետի այն հատվածում, որտեղ Մոնթեն, նետվելով ջրի մեջ, ջարդել էր քիթը և ատամը: Այդ գիշերը անցկացրի Մոնթեի սենյակում` նրա մահճակալին: Մինչ այդ Մարգարի հետ երկար զրուցել էինք, նա պատմում էր Մոնթեի կյանքի տարբեր ժամանահատվածների մասին. Մոնթեն` Բեյրութում, բանտում, պաղեստինցիների ճամբարում, Ղարաբաղում… Պատմություններ, որոնք Մարգարը չի ներառել Մոնթեի մասին պատմող գրքում: Զոհված ընկերոջս մահճակալին պառկած կարոտում էի նրան…»,-իր հիշողություններում գրում է Էդիկ Բաղդասարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել