Tert.am-ը գրում է.

Արմավիրի մարզի Արևիկ համայնքի ղեկավար Գառնիկ Ծատուրյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց, որ գյուղացիները վրդովված են և հերթական անգամ պահանջում են, որ իրենց խաղողը մթերվի:

Գյուղապետը նշեց, որ ճանապարհ չեն փակել, ուղղակի հավաքվել են՝ հասկանալու այս խնդրին ինչ լուծում պետք է տրվի:

ես էլ ժողովրդի հետ, ասել եմ, դե կխնդրենք կմթերեն, հարմար կլինի՝ կհանձնենք, չէ՝ չէ, այդքան բան»,-ասաց նա և նշեց, թե քիչ առաջ է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտից դուրս եկել:

«Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի Պռոշյան գործարանը բերքն ընդունի: Վաղը կհստակեցվի, թե քանի տոննա խաղող կարող է գործարանն ընդունել ու ինչքանով։ Կսպասենք, կտեսնենք ինչքան կասեն, այդքան էլ կտանենք կհանձնենք»,- ասաց նա։

Համայնքի ղեկավարը հավելեց, եթե իհարկե գյուղացիները չհամաձայնեն առաջարկվող գնի հետ: «Եթե այդ պայմաններին համաձայնեն, իհարկե, առաջարկում են 50-60 դրամ մեկ կիլոգրամ խաղողը: Վաղը հստակ կասեն»,- ասաց նա։

Գառնիկ Ծատուրյանը նշեց, թե գյուղացիներին պայմանները ներկայացրել է արդեն: «Ովքեր  համաձայն կլինեն՝ կհանձնեն, ովքեր չէ՝ չեն հանձնի»,- ասաց նա և նշեց, թե ինքը նույնպես մթերելու խաղող ունի, սակայն այդ գնով մտադիր չէ հանձնել:

«Ես, իհարկե, համաձայն չեմ, տանեմ 60 դրամով տամ զավոդին, փողն էլ եսիմ երբ կտան, էդքան էլ ծախս անեմ, հավաքեմ տանեմ, իմաստը ո՞րն է»,- ասաց նա:

Իսկ թե այդ դեպքում ի՞նչ պետք է անի խաղողը, պատասխանեց, թե կկարողանա կվաճառի, չի կարողանա՝ կթափի, կամ էլ ընդհանրապես կթողնի այգիներում՝ վազերի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել