Past.am-ը գրում է.

Հոկտեմբերի 26-ին Աֆղանստանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով Պակիստանում զոհվածների թիվը հասել Է 255-ի, տուժել Է 1,6 հազար մարդ: Այդ մասին, հաղորդել Է Պակիստանի արտակարգ իրավիճակների վարչությունը:

«Ըստ վերջին տվյալների՝ Պակիստանում զոհվել Է 255 մարդ, եւս 1697-ը տուժել են,-ճշտել են փրկարարները:-Ավերվել կամ վնասվել Է 9209 տուն»:

Առավել մեծ վնաս Է պատճառվել Հայբեր-Փահթունհվա հյուսիսարեւմտյան նահանգին, որը սահմանակից Է Աֆղանստանի հետ: Այնտեղ տուժել Է 1918 մարդ, զոհերի թիվը հասնում Է 208-ի, ավերված կամ վնասված Է 8453 տուն:

Բուն Աֆղանստանում երկրաշարժի հետեւանքով զոհվածների թիվը հասել Է 115-ի, տուժել Է ավելի քան 530 մարդ: Եվս չորս մարդ զոհվել Է Հնդկաստանի Ջամուի եւ Քաշմիրի նահանգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել