marco-reus_3370716bԴորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսն իր կարծիքն է հայտնել Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի երկու ռմբարկուների՝ Ռոբերտ Լևանդովսկիի և Պիեր Էմերիկ Օբամեյանգի մասին:

«Օբամեյանգն անհավանական արագությամբ բարելավում է խաղային որակները: Այժմ նա գերազանց մարզավիճակում է:

Լևանդովսկին հիանալի է զգում գոլային պահերը: Իմ կարծիքով՝ նա աշխարհի լավագույն հարձակվողներից մեկն է: Չեմ կարծում, թե իմաստ ունի համեմատել այս երկու խաղացողներին: Նրանք տարբեր են»,- Bild-ը մեջբերում է Ռոյսի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել