Tert.am-ը գրում է.

Ամերիկյան Մայամիի լողափին 13.7 մետր բարձրությամբ ավազե դղյակ են կանգնեցրել: Ինչպես գրում է CBS Miami-ն` Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչներն այն ճանաչել են ամենաբարձրն աշխարհում:

Ամրոցն ստեղծելու համար աշխատել է 20 մարդ: Այն կառուցելու համար 1800 տոննա ավազ է օգտագործվել: «Ստեղծագործության» մեջ պատկերված են հանրահայտ տեսարժան վայրեր` ողջ աշխարհից, ինչպես օրինակ` Պիզայի աշտարակը, Թաջ Մահալ տաճարը և Ազատության արձանը:

Ավազե ամրոցը Մայամիում կանգուն կմնա 3 շաբաթ: Այն կառուցել են Turkish Airlines ավիաընկերության պատվերով, որն այդկերպ գովազդել է  Մայամիից Ստամբուլ չվերթները: Այդ ուղղությունը գործարկվել է հոկտեմբերի 25-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել