Փորձագետները հայտնել են բարձրագույն կրթություն ստանալու համար լավագույն քաղաքները168.am–ը գրում է.

Համաձայն QS Best Student Cities 2015-ի զեկույցի՝ ուսանողների համար ամենալավ քաղաքները Մեխիկոն ու Թայբեյն են, գրում է The Independent-ը:

Վարկանշային աղյուսակում ներառվել են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Բեռլինը, Վիեննան, Մյունխենը, Օսական, Մադրիդը, Բարսելոնը, Սանտյագոն ու Պրահան: Ցանկը եզրափակում է ուսանողների համար ամենաթանկ քաղաքը՝ Լոնդոնը:

Վարկանշային աղյուսակում քաղաքների դասավորվածության վրա ազդել են այնպիսի գործոններ, ինչպիսիք են պայմանագրային ուսուցման միջին արժեքը, ուսանողների կյանքի մակարդակը քաղաքում, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակն ու հեղինակությունը:

Հավելյալ չափանիշ է եղել գործատուների՝ ուսանողների աշխատանքի վերցնելու ցանկությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել