Tert.am–ը գրում է.
Ավստրալիայի 18-ամյա բնակչուհի Ամբեր Հարդինգն այնքան մեծ սեր է տածում ճապոնական անիմե մուլտկերպարի նկատմամբ, որ որոշել է ինքը վերածվել դրան:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, հետաքրքրական է, որ աղջիկն ինքն իրեն վերածել է անիմեի՝ առանց որևէ վիրահատական միջամտության: Դրա համար նա օգտագործում է անիմեին հատուկ դիմահարդարում և վարսահարդարում, ինչպես նաև կրում է տիկնիկի հագուստ:
«Վերածվելով անիմեի` ես ինքնաարտահայտվում եմ: Ինձ դուր է գալիս այս ամենը, և ես կարծում եմ, որ դա շատ զվարճալի է»,-նշել է Հարդինգը: Նա նաև հավելել է, որ մարդիկ հաճախ չեն հավատում, որ ինքը երբևէ չի վիրահատվել: Փոխարենը Հարդինգը պնդում է, որ ճիշտ դիմահարդարման շնորհիվ կարելի է հասնել ցանկացած արդյունքի` մասնավորապես ստեղծել հսկայական աչքեր, փոքրիկ քիթ ու բերան:
Նա նաև պատմել է, որ իր երազանքն է մի օր գնալ Ճապոնիա ու հանդիպել այնտեղի անիմեներին:
















