Տնային բուժամիջոց` ամուր ոսկորների համարBarometer.am-ը գրում է.

Այս բաղադրատոմսը օգտագործվում է Հին Հունաստանի ժամանակներից ի վեր: Այն կարող է օգնել ամրացնելու ձեր ոսկորները, ինչպես նաև օգտագործվել հոդերի բորբոքումների դեմ: Ճիշտ սննդակարգը կարևոր է լավ առողջության, իմունիտետի և ամուր ոսկորների համար:

Առաջարկում ենք այս հատուկ դեղամիջոցի պատրաստման եղանակը, որը կարող է հսկայական ազդեցություն ունենալ ձեր ոսկրային խտության վրա:

Անհրաժեշտ բաղադրությունը

10 ճաշի գդալ կտավատի սերմ
7 ճաշի գդալ քնջութի սերմ
դդմի մի քանի սերմ
արևածաղկի մի քանի սերմ
3 ճաշի գդալ չամիչ
1 կգ երեքնուկի մեղր

Պատրաստման եղանակը շատ պարզ է

Խառնեք այս բոլոր բաղադրիչները մի մեծ տարայի մեջ՝ օգտագործելով փայտե գդալ: Դրանք լավ խառնելուց հետո լցրեք մի բաժակի մեջ և օգտագործեք այն ամեն օր մեկ ճաշի գդալ նախաճաշից և ճաշից առաջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել