Tert.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ջեքի Բրուքլինը  խնդրագիր է ներկայացրել` պահանջելով իր տրանսգենդեր դստերը տղամարդկանց գաղութից տեղափոխել կանանց ուղղիչ հաստատություն:

Ինչպես գրում է The Daily Mail-ը` բրիտանուհին «դաժան և վրդովվեցուցիչ» է անվանել դատավորի որոշումը, ով իր 26-ամյա դստերը` Թարա Հադսոնին, ուղարկել է տղամարդկանց  գաղութ:

Քրեակատարողական ծառայության աշխատակիցը նշել է, որ օրենքի համաձայն` օրինախախտներին գաղութներում տեղավորելու մասին որոշումը կայացվում է` ըստ փաստաթղթերում նշված սեռի։

Ոճաբան տրանսգենդեր Թարա Հադսոնին, ով վերջին 6 տարում վիրահատությունների է ենթարկվել  կին դառնալու համար, դատապարտել են 12 շաբաթով` բարում կռիվ սարքելու համար:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել