Ընթացիկ ամսում արդեն 9-րդ անգամ Շվեդիայում փախստականների ընդունման կենտրոն է հրկիզվել։ Գիշերն այդպիսի մի հաստատություն է հրկիզվել հարավային Լունդ քաղաքում, որտեղ գտնվել են դեռահաս ներգաղթյալներ, ովքեր եկել էին առանց մեծահասակների ուղեկցության, ինչպես նաև հաշմանդամ երեխաներ։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Կրակը մարել են անձնակազմի սեփական ջանքերով։ Տուժածներ չկան։
Տեղի ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ կրակը չէր կարող բռնկվել առանց մարդու միջամտության։ Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել՝ հրկիզման ու ռասայական ատելության հողի վրա կատարված հանցագործության գործով։ Ուսումնասիրվում է կապը հրկիզման բոլոր 9 դեպքերի միջև։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել