Euromag-ի փոխանցմամբ՝ իտալուհին ֆրանսիացի զբոսաշրջիկին խանգարել է Պոմպեյից իր հետ տանել «հուշանվեր»։ Միջադեպը գրանցվել է հոկտեմբերի 24-ին։ Իտալացի կինը տեսել է, թե ինչպես է ֆրանսիացի կին զբոսաշրջիկը Պոմպեյում պայուսակի մեջ դնում ճանապարհից բարձրացրած առարկա։
Իտալուհին այդ մասին հայտնել է կարաբիներին, որոնք էլ ձերբակալել են «գողին»։ Ֆրանսիացի զբոսաշրջիկը նրանց հայտնել է, որ ճանապարհից պարզապես քար է վերցրել և չի կարծել, թե այն իրենից որևէ արժեք է ներկայացնում։ Իտալական ԶԼՄ-ները չեն ներկայացնում ֆրանսուհու հետագա ճակատագիրը։ Փոխարենը նրանք ընդգծում են, որ վերջին շրջանում զբոսաշրջիկների կողմից ավելի հաճախակի է դարձել Պոմպեյից ավելի վաղ գողացված առարկաների վերադարձը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



