1999-ի հոկտեմբերի 27-ին, էսօրվա պես հիշում եմ, նոր էի դուրս եկել սպորտդահլիճից, երբ իմացա ոճրագործության մասին: Մեջս մի բան սառեց, սիրտս սկսեց արագ խփել, անկման զգացումը երբեք առարկայական չէի զգացել, ինչպես նաև հանրային ու անձնական ողբերգության միասնությունը:
Անկեղծ ասած՝ ինքս զարմացել էի իմ զգացողության վրա: Քաղաքականությամբ չէի հետաքրքրվում, Վազգեն Սարգսյանի, իշխանության ու ընդդիմության նկատմամբ լիրվ անտարբեր էի: Բայց անկախ ինձանից՝ էնքան վատ էի ինձ զգում, որ պայմանավորվածություններս հետաձգեցի ու մի կերպ ինձ տուն գցեցի:
Էսօր. ցավոք. շատ բան չի փոխվել: Նույն անվստահությունն ու խուլ ատելությունը, միմյանց խաբելու, քցելու, քծնելու, ամեն ինչ անձնավորելու, ուժով հարցեր լուծելու մշակույթն ինչպես կար` մնացել է:
Թույլ քաղաքական և պետական համակարգ, ուժեղ, օրենքից վեր, ամեն հարց լուծող անձեր:
Մինչև հակառակը չլինի, հոկտեմբերի 27-ի դասերը բաց կմնան: