1. Դուք սպասում եք, որ ագրեսորն առաջինը խփի Ձեզ, որպեսզի պատասխանեք նույն կերպ։ «Նորմալ տղերքն առաջինը կռիվը չեն սկսում» կարգախոսը նստած է Ձեր գլխում, բայց պետք չէ մոռանալ, որ առաջին հարվածից պաշտպանվելը շատ-շատ բարդ է, անգամ եթե Դուք պրոֆեսիոնալ մարզիկ եք ու մարտարվեստների գիտակ։ Այնպես որ, նման հապաղումը կարող է բերել վիճակի, որը հաճախ հանդիպում ենք վեստերններում. նա ցանկանում էր կրակել երկրորդը, բայց մահացավ առաջինը։ Այնպես որ, եթե զգում եք, որ ծեծկռտուքն անխուսափելի է, ապա այնպես արեք, որ առաջինը Դուք հարվածեք։
2. Դուք առաջինն եք հարվածել Ձեր ախոյանին, ինչից հետո ուշադիր նայում եք, թե ինչ էֆեկտ ունեցավ Ձեր հարվածը (տապալեց, նոկաուտի ենթարկեց, ցնցեց, պարզապես գլուխը թափ տվեց, ասես ոչինչ չի եղել...)։ Փոխանակ միանգամից հաջողությունն ամրագրեք առաջին հաջող գրոհից հետո, Դուք ժամանակ եք տալիս Ձեր ախոյանին, որպեսզի նա անվճար «դոպինգ» ստանա՝ ադրենալինի, զայրույթի և Ձեր նկատմամբ բռնկված ատելության տեսքով։
3. Դուք կուլ եք տալիս «Արի դուրս գանք՝ խոսանք» խայծը։ Հավանաբար սա տարօրինակ է հնչում, բայց տղամարդկանց 90 տոկոսը, ովքեր ստանում են այս առաջարկը, իրոք համարում է, որ իրենք դուրս են գալիս խոսելու։ Իրականում, դրսում Ձեզ սպասելու է անսպասելի հարված կամ էլ վաղօրոք պատրաստված փող, երբեմն էլ՝ «ակտիվ աջակցության թիմ»՝ իհարկե այն մարդու ընկերների տեսքով, ում հետ կոնֆլիկտ ունեք այդ պահին։
4. Որպես մանկապատանեկան պոնտերի շարունակություն՝ Ձեր ինքնասիրությունը թույլ չի տալիս շրջանցել տղամարդկանց կասկածելի խումբն ու ավելի անվտանգ ուղի փնտրել կամ էլ վաղօրոք Ձեր շքամուտքում ինքնապաշտպանության համար նախատեսված ինչ-որ բան թաքցնել։ Արդյունքում Դուք կարող եք անսպասելի հարված ստանալ, ու լավ կլինի, եթե պրծնեք գիտակցության կորստով ու ուշքի գալուց հետո կապտած աչք հայտնաբերելով։ Լինում է, որ նման հարձակումներից հետո ուշքի են գալիս արդեն հիվանդանոցում կամ էլ ընդհանրապես ուշքի չեն գալիս...
5. Դուք իսկապես համարում եք, որ տրավմատիկ ատրճանակը, արցունքաբեր գազի ցրիչը կամ էլ էլեկտրաշոկերը Ձեր գրպանում ու պայուսակի խորքում կարող են փրկել Ձեզ բարդ իրավիճակում։ Իրականությունը, սակայն, այլ է ու ավելի դաժան. առաջին հարվածը ստանալուց հետո մարդը մոռանում է ամեն բանի մասին աշխարհում ու լավագույն դեպքում սկսում է անկազմակերպ ու անփութորեն հարվածել աջուձախ։ Միայն կոնֆլիկտի ավարտից հետո է նա հիշում, որ իր մոտ ինքնապաշտպանության ավելի արդյունավետ միջոց կար... Այնպես որ, եթե զգում եք, որ ֆիզիկական բռնության անխուսափելի ռիսկի եք ենթարկվել, աշխատեք վաղօրոք դուրս հանել Ձեր ինքնապաշտպանության միջոցը։
6. Դուք հասկանում եք, որ կռիվն անխուսափելի է, և ծեծկռտուքն ուր որ է սկսվելու է, բայց շարունակում եք կասկածել ու խաղաղ եզրահանգման շանսերը հաշվարկել։ Որքան ավելի երկար եք այդպիսի մտքերով տարվում, այնքան ավելի շատ է Ձեր արյան մեջ կուտակվում «վատ» ադրենալին, որից Ձեր ծնկներն ուզում են ծալվել, իսկ ձեռքերը թուլանում են, ուշադրությունը ցրվում է, ու Դուք ամեն վայրկյան ավելի ու ավելի քիչ շանս ունեք հաջողությամբ հետ մղելու Ձեր ախոյանի գրոհը։ Կրկնվենք. եթե Դուք հասկացել եք, որ ծեծկռտուքն անխուսափելի է, ապա անջատեք ներքին երկխոսությունը և առաջինը գրոհեք։
7. Ես ադեկվատ մարդ եմ ու ցանկացած կոնֆլիկտ կարող եմ խաղաղ ճանապարհով հարթել։ Հենց այսպես են մտածում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հիվանդների զգալի մասը, որովհետև, ի տարբերություն իրենց, խուլիգանն այդպես չի մտածում, որովհետև նա, որպես կանոն, բութ արարած է, ով Ձեր տրամաբանական ու ադեկվատ դատողություններն ունկնդրելու հավես և ցանկություն չունի։ Նա պարզապես բռնում է Ձեր օձիքից ու գլխով ուժեղ հարվածում Ձեր դեմքին։ Եթե մոռացել եք, թե ինչ է պետք անել, երբ ծեծկռտուքն անխուսափելի է, նայեք նախորդ կետը։
8. Եթե չափազանց ակտիվ ու «արդյունավետ» պաշտպանվեմ, կարող եմ բանտում էլ հայտնվել, այնպես որ ինչ-որ տեղ ավելի լավ է, որ մի քիչ էլ ծեծ ուտեմ։ Այսպես են մտածում ոմանք՝ մոռանալով, որ դիմացինը կարող է իսպառ զուրկ լինել ժամանակին կանգ առնելու ունակությունից, ընդ որում՝ նրանք կանգ են առնում միայն այն բանից հետո, երբ Ձեր կոտրված գանգատուփից ուղեղը դուրս է թափվում, և նրանք սկսում են գիտակցել, որ «չափը մի քիչ անցել են»։ Ճիշտ տարբերակը. կյանքի համար վտանգ չներկայացնող, բայց խիստ ցավոտ հարվածներ հասցրեք սեռական օրգանների շրջանին, ծնկներին ու ծնկների ներքևի ոսկորներին։
9. Գոռալը միայն աղջիների ու վախկոտների մենաշնորհը չի, ու իսկական տղամարդը պետք չէ, որ լուռ կռվի։ Հենց այսպես էր մտածում քաղաքային դիահերձարանում հայտնված երիտասարդը, երբ մի խումբ խուլիգաններ նրանով ֆուտբոլ էին խաղում։ «Թիմը» հասկացավ, որ չափն անցել է միայն այն ժամանակ, երբ գնդակը սկսեց կտորների բաժանվել։ Իրականում գոռոցը ստիպում է մարդուն կանգ առնել, իսկ եթե այդ մարդն իսպառ զուրկ է մարդկայնությունից, ապա Ձեր աղաղակելը կարող է գրավել այլ մարդկանց ուշադրությունը, ինչն էլի էապես կբարձրացնի ողջ մնալու Ձեր շանսերը։

10. Փողոցային ծեծկռտուքը մարտարվեստների ինչ-որ սպորտաձևի կանոնակարգված մենամարտ չէ, որտեղ իրար սկսում են հարվածել «բո՛քս» հրահանգից հետո ու կանգ են առնում առաջին արյունից հետո։ Իրականում Ձեր ախոյանը կամ ախոյանները կարող են կանգ չառնել ո՛չ առաջին արյունից, ո՛չ էլ առաջին կոտրված կողերից հետո։ Լինում է նաև այնպես, որ ախոյանը, տեսնելով, որ պարտվում է մենամարտում, կարող է անսպասելիորեն հարվածել դանակով կամ ձեռքի տակ եղած աղյուսով։ Որևէ հրահանգներ չկան մարտը սկսելու ու մարտն ավարտելու մասին։ Չկան նաև ոչ մի կանոններ։ Այնպես որ, եթե բանը հասել է ծեծկռտուքի, հիշեք հետևյալ կանոնները. խփեք առաջինը, այդքանով մի՛ սահմանափակվեք, խփեք այնպես, որ դիմացինը չմահանա, բայց գոնե մի քանի րոպեով զրկվի դիմադրություն ու ագրեսիվ վարք դրսևորելու ունակությունից, աղաղակեք, մոռացեք կանոնների ու ազնվության մասին, և վերջապես, եթե ուժերը խիստ անհավասար են, փորձեք փախչել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: