Replik.am-ը գրում է.
Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է 30 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ: Ինչպես գրում են տեղի ԶԼՄ-ները վերջիններս ձերբակալվել են երկրի կենտրոնական մասում անցկացված հակաահաբեկչական օպերացիայի արդյունքում:
Նշենք, որ երեկ Թուրքիայում երկու ոստիկան էր սպանվել երկրի հարավ-արևելյան մասում ԻՊ-ի գրոհայինների հետ տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում: Բախումը տեղի էր ունեցել Դիարբեքիրում, որտեղ ուժայինները հերթական օպերացիան էին անցկացնում:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=69225
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել