Լրագրող Ջոն Հաթչինսոնը մեկ օր ապրել է Ջեյմս Բոնդի ոճով՝ նվիրված «007. Սպեկտր» ֆիլմի թողարկմանը՝ գրում է The Daily Mail-ը:
Լրագրողը օգտվել է Բոնդի սիրելի Aston Martin ավտոմեքենայից, հանդիպել է Դենիել Քրեյգի նմանակի հետ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության շենքի մոտ: Նա նաև բարձրացել է սառցե պատով, ինչպես «Միայն քո աչքերի համար» ֆիլմում: Վերջապես, նա լոնդոնյան ակվարիումում լողացել է շնաձկների հետ՝ կրկնելով Բոնդի փորձը «Գնդաձև կայծակ» ֆիլմից:
Դրան զուգահեռ, լրագրողը Թեմզայով զբոսնել է մոտորանավակով՝ կրկնելով «Գթասրտության քվանտ» և «Ռուսաստանից սիրով» ֆիլմերի դրվագները: Հաթչինսոնը եղել է Hippodrome Casino խաղատանը՝ ինչպես «Ռոյալ խաղատուն» ֆիլմում:
Բացի այդ, նա հաճախել է Scotts of Mayfair ռեստորան, որտեղ սիրել է ընթրել Ջեյմս Բոնդի մասին վեպերի հեղինակ Յան Ֆլեմինգը: