2983318539ԱՄԷ-ի ոստիկանությունը կարող է զանգահարել Դուբայի բնակիչներին, ովքեր կհայտարարեն, որ իրենք «դժբախտ» են: Այս մասին հայտնում է Independent թերթը:

Պարբերականը գրում է առցանց հետազոտության մասին, որի նպատակն է մինչև 2021 թվականը Դուբայը ընդգրկել «աշխարհի ամենաերջանիկ քաղաքների» թոփ 10-ում: Հարցվողներին առաջարկել են իրենց տրամադրությունը գնահատել դժգոհ դեմքի, ժպիտի և ուղիղ գծի պատկերների օգնությամբ: Հետազոտության առաջին օրը քաղաքի իշխանությունները ստացել են մոտ 200 հազար պատասխան, որի արդյունքում բնակիչների 84%-ը եղել է «երջանիկ», 10%-ը՝ «դժբախտ» և 6%-ը՝ «չեզոք»:

«Ոստիկանությունը հայտարարել է, որ կզանգահարի նրանց, ովքեր հայտնում են, որ դժբախտ են, ինչը մտահոգում է որոշ փորձագետների: Եթե խնդիրը մեր վերահսկողության ներքո է, մենք նրանց կօգնենք, իսկ եթե դա վերաբերում է կառավարական այլ հաստատության, մենք գործը կփոխանցենք նրանց»,- հայտարարել է Դուբայի ոստիկանության ներկայացուցիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել