Երբ Լամար Օդոմը մի քանի օր անցկացրեց կոմայի մեջ, Քլոե Քարդաշյանը որոշեց բասկետբոլիստին ևս մեկ շանս տալ: Նա հեռացավ իր նոր զուգընկերոջից և անմիջապես թռավ Լաս Վեգաս՝ Լամարի կողքին լինելու համար: Այնուամենայնիվ, Քլոեն հավաստիացնում է, որ անհապաղ կվերսկսի ամուսնալուծության գործընթացը, եթե Լամարը վերադառնա թմրանյութերին:
«Նա, ինչպես ոչ ոք, գիտի, որ Լամարը պայքարում է թմրանյութերից կախվածության դեմ: Նա որոշել է դադարեցնել ամուսնալուծության գործընթացը, քանի որ այժմ Լամարի կյանքում ուրիշ ոչ ոք չկա, ով կպայքարի նրա առողջության համար»,- ասել է աղբյուրը:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել