Երկու մարդ նայում են միևնույն բանին՝
ՍԱՐԻՆ, մեկը Սար ա տեսնում, մյուսը՝ հանք,
ԳԵՏԻՆ, մեկը կենդանի հոսող ջուր ա տեսնում, մյուսը՝ ՀԷԿ,
ԾԱՌԻՆ, մեկը՝ ծառ, պտուղ, ծաղկունք, մյուսը՝ փետ, շինանյութ, կահույք
ՁԻՈՒՆ, մեկը՝ սլացող անսանձ ազատություն, մյուսը՝ բաստուրմա...
Հավաստի ա այն, ինչին ողջ էությամբ ձգտում ես, հիմա իրանք օր ու գիշեր Թեղուտը դարձնում են հանք, անտառները՝ փայտանյութ, իրանք թամբալ չեն, իրանք կենտրոնացած ուզում են ու անում են ամեն ինչ իրանց ուզածին հասնելու համար, իրանց մոտիվացիան զորեղ ա, իսկ մենք լուզերների ու թամբալների նման մենակ արձանագրում ենք կորուստներ կամ խլացնում ենք ներքին ձայները: Աստված տալիս ա նրան, ով գիտի ինչ ա ուզում ու նրան, ով իր ողջ էությամբ նվիրվում ա իր գործին՝ թալան, ավեր, թե ստեղծում, կապ չունի!
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/profile.php?id=571137480&ref=ts&fref=ts#!/permalink.php?story_fbid=10151890880482481&id=571137480
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել