Lurer.com-ը գրում է.

Ադրբեջանում տուրիստական ընկերության տնօրեն Ահմեդ Մամեդովի նկատմամբ 300 հազար մանաթ յուրացնելու մեղադրանքով միջազգային որոնում է հայտարարվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA-ն, Ինտերպոլի կայքում ասվում է, որ 35-ամյա Ահմեդ Մամեդովը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ «խարդախություն» հոդվածով:

Ահմեդ Մամեդովը հանդիսանում էր Ադրբեջանում գործող Happy Grup զբոսաշրջային ընկերության տնօրենը: Ենթադրվում է, որ չարաշահելով մարդկանց վստահությունը, նա մոտ 300 հազար մանաթ է յուրացրել:

Նրա նկատմամբ բողոք ներկայացրածներից մեկը կայքին հայտնել է, որ Ահմեդ Մամեդովը որոնվում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից: Ըստ տեղեկության` նա խարդախ գործողություններ է կատարել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ եւս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել