Գաստրիտը ստամոքսի լորձաթաղանթի բորբոքումն է։ Այն երևակվում է հիմնականում ոչ ճիշտ սննդակարգի, դեղորայքների ազդեցության, սննդային ալերգիայի պատճառով։ Սուր գաստրիտ նաև առաջացնում են ստամոքսի լորձաթաղանթի այրվածքներն ու սխալ նյութափոխանակությունը։
Հիվանդությունն ի հայտ է գալիս լորձաթաղանթի բորբոքումների կամ վնասվածքի տեսքով։ Նշաններն են փսխումը, սրտխառնոցը, փորլուծությունը, թուլությունը, ստամոքսում ծանրության զգացողությունը, գլխապտույտը, թքարտադրությունը և լեզվի փառը։
Սուր գաստրիտի ժամանակ անհրաժեշտ է ճիշտ սնվել։
Առաջին օրը հարկ է ամբողջովին հրաժարվել սննդից ու միայն թունդ թեյ խմել։ Երկրորդ ու երրորդ օրերին թույլատրվում է ուտել բրնձի և մաննի շիլաներ, ոչ յուղոտ ապուրներ, ջրիկ ապուրներ և կիսել։ Միայն մեկ օր անց գաստրիտով հիվանդը կարող է վերադառնալ սովորական սննդակարգի։
Սուր գաստրիտի նոպաները կարելի է թեթևացնել՝ ստամոքսը լվանալով հանքային կամ սոդայաջրով։
Շատ արդյունավետ է նաև ստամոքսի շրջանում տաք թրջոցներ դնելը։ Պահանջվում է նաև 2-3 օր անկողնային ռեժիմ։ Եվ ամենակարևորը՝ ազատվել վատ սովորություններից։
Սննդակարգից բացառել է պետք տապակած ուտելիքները, կծու համեմունքները։ Նշված ուտելիքներից հրաժարվելը կարող է կանխարգելել սուր գաստրիտի զարգացումը, ստամոքսի խոցը, քրոնիկ գաստրիտը։
Անհրաժեշտ է ճիշտ սնվել, ինչպես նաև հետևել հիգիենայի կանոներին։ Այս դեպքում կանխարգելումը ևս լավ արդյունք կապահովի՝ նվազեցնելով սուր գաստրիտի առաջացման վտանգը։