Ձեր առջև տիպիկ դանիական ռեստորան է։ Մարդիկ նստած են սեղանների շուրջ, շփվում են միմյանց հետ, ինչ–որ մեկը սպասում է իր պատվերին, որոշներն արդեն ուտում են, բայց ինչ-որ բան այստեղ այն չէ։ Տարբերությունն ակնհայտ կլինի, եթե հիշեք մեր սրճարանների և ռեստորանների այցելուներին։
Իսկ հիմա ուշադրություն, ճիշտ պատասխանը. ռեստորանի այցելուներից և ոչ մեկի մոտ բջջային հեռախոսը կամ պլանշետը միացված չէ։ Դանիայում խիստ կարգ է գործում, համաձայն որի` ռեստորանում բջջայինից կամ պլանշետից օգտվելն անքաղաքավարություն է համարվում։ Եթե լուրջ հաստատությունում դու սեղանի շուրջ տարվես բջջայինով կամ պլանշետով, ապա մատուցողն իրավունք ունի այն վերցնել և նետել ջրով լի բաժակի մեջ։
Ցավոք, սոցիալական ցանցերի բաց էջերով սմարթֆոններն այսօր ռեստորանի սեղանի բաղկացուցիչ մաս են կազմում։ Բավական է հիշել անեկդոտը. «Հարսանիքն անցավ խաղաղ. ռեստորանում WiFi կար»։





