Lurer.com–ը գրում է.
Բարբադոսցի երգչուհի Ռիհաննան եւ կանադացի երգիչ Ջասթին Բիբերը MTV European Music Awards 2015 (MTV EMA) մրցանակն են շահել «Լավագույն երգչուհի» եւ «Լավագույն երգիչ» անվանակարգերում: Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունեցել հոկտեմբերի 25-ին՝ Միլանում: Հաղթողների ցուցակները հրապարակված են մրցանակի պաշտոնական կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բիբերը պարգեւներ Է նվաճել եւս չորս կատեգորիաներում՝ «Լավագույն համագործակցություն» (Skrillex-ի եւ Diplo-ի հետ միասին), «Ամենամեծ ֆան-ակումբը», «Լավագույն կերպար» եւ «Լավագույն համերգը՝ Հյուսիսային Ամերիկայում»:
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը MTV-ի արձանիկն ստացել Է կենդանի կատարման համար: Նրան Է բաժին հասել պարգեւը նաեւ «Միջազգային շոու» կատեգորիայում:
One Direction խմբի անգլիացիները լավագույնն են դարձել փոփ-երաժշտության մեջ, Coldplay-ի նրանց հայրենակիցները՝ ռոքում, ամերիկուհիներ Լանա Դել Ռեյը եւ Նիկի Մինաժը՝ այլընտրանքում եւ հիփ-հոփում՝ համապատասխանաբար:
MTV Europe Music Award մրցանակի ամեն տարի հանձնում են 1994 թվականից: Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունենում Եվրոպայի խոշոր քաղաքներից մեկում: EMA-ի հաղթողները որոշվում են ինտերնետ-քվեարկությամբ՝ մրցանակի կայքում: Ավելի վաղ պարգեւն ստացել են Բրիթնի Սփիրսը, Լեդի Գագան, Դիմա Բիլանը, Բեյոնսեն, Coldplay-ը, The Prodigy-ն եւ Մադոննան:



