Tert.am–ը գրում է.
Իտալական Բոլցանո քաղաքի Museion ժամանակակից արվեստի կենտրոնի հավաքարարները սխալմամբ ոչնչացրել են թանգարանում տեղադրված ինստալյացիաներից մեկը:
Ինչպես նշում է Euromag-ը՝ հավաքարարները ինստալյացիայի մաս կազմող ցուցանմուշները խնջույքի հետևանք են համարել:
Աղբյուրի հաղորդմամբ` Museion-ում շաբաթ երեկոյան հանդիսավոր միջոցառում է տեղի ունեցել, իսկ հավաքարարներն աշխատանքի են եկել կիրակի առավոտյան: Տեսնելով հատակին թափված շշերը, ծխախոտի մնացորդներն ու հագուստի տարրեր` վերջիններս որոշել են հավաքել դրանք:
Արդյունքում պարզվել է, որ քաոսը ոչ թե խնջույքի հետևանք էր, այլ «Մենք պատրաստվում էինք պարել ողջ գիշեր» կոչվող ինստալյացիայի մասը: Հեղինակների խոսքով` այն այցելուների ուշադրությունը հրավիրում էր 1980-ականներին իտալացի գործիչների անցկացրած երկույթների վրա:



