Քաղաքական լիդերի մասին ամբողջական հայեցակարգ է մշակել քաղաքական մտքի խոշորագույն ներկայացուցիչ իտալացի Նիկոլո Մաքիավելին (1469-1527թթ.): Նա Իտալիայի միավորման ամբողջ հույսը կապում էր խոշոր պետական գործչի բանական գործունեության հետ: Նա կառավարողի առաջնային խնդիրն էր համարում ազգային շահը, ազգային համաձայնությունը, ազգային բարեկեցությունը և չէր պատկերացնում ազգային ուժեղ պետություն առանց քաղաքական կայունության: Նա քննադատում էր երկրի ներսում տիրող անկարգությունները, այն ղեկավարին, ով առաջնորդվում է ոչ թե համազգային, այլ անձնական կամ խմբային շահերից ելնելով: Նա իտալիայի միավորումը կապում էր այնպիսի լիդերի հետ, որն օժտված էր քաղաքական ընդունակությամբ և ռազմական տաղանդով: Մաքիավելին հստակորեն նկարագրում է, թե ինչպես պետք է լիդերն իրեն պահի հարևանների, դաշնակիցների, հակառակորդի ու ենթակաների հետ: Նա լիդերներին բաժանում է երկու կարգի. առաջինը նրանք են, ովքեր իրենց խելքի, քաջության և ուժի շնորհիվ են հասել իշխանության, իսկ երկրորդը՝ նրանք, ում օգնել է պատահականությունը, ճակատագիրը: Մաքիավելին մեծ նշանակություն էր տալիս ղեկավարի հոգեբանական հատկանիշներին, նրա դիվանագիտական հմտությանը: Լիդերը չպետք է այնպիսի արարքներ գործի, որ ենթակաների մոտ ատելություն առաջացնի: Նրա խելքի մասին պատկերացում կազմելու համար պետք է տեսնել, թե ինչպիսի մարդկանցով է իրեն շրջապատել, իսկ եթե լիդերը խելացի չէ, ապա անիմաստ է նրան օգտակար խորհուրդներ տալ: Ղեկավարը պետք է առյուծի նման ուժեղ լինի, որ վախեցնի գայլերին և աղվեսի պես խորամանկ, որ շրջանցի թակարդները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sanasark/posts/899928256765037?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել