Ինչպես է Չինաստանը  Ռուսաստանից «գրավում» Կենտրոնական ԱսիանPanorama.am-ը գրում է.

Միլիարդավոր դոլարներ ներդրումներ կատարելով Կենտրոնական Ասիայում, Չինաստանը կարող է փոխել ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, որտեղ երկրների տնտեսությունները զգալիորեն տուժել են նավթի գների անկումից և Ռուսաստանում տիրող տնտեսական անբարենպաստ իրավիճակից: Այս մասին գրում է Վեդոմոստիգործակալությունը՝ լայնածավալ հոդվածում ներկայացնելով Չինաստանի ներկայացվածության աճը Կենտրոնական Ասիայում:

Հոդվածագիրը միաժամանակ նշում է, որ Չինաստանի կողմից տնտեսական էքսպանսիան Կենտրոնական Ասիայում ռիսկեր է պարունակում նաև հենց Չինաստանի համար, քանի որ միլիարդավոր ներդրումներ կատարելով Աֆղանստանին հարևան երկրներում, մեծ է հավանականությունը, որ Պեկինը կներքաշվի տարածաշրջանի քաղաքական և ռազմական հարցերում:

«Արևմուտքի հետարքրությունները այդ տարածաշրրջանում նվազում են, իսկ Ռուսաստանի հնարավորությունները ներդրումներ կատարելու հարցում սահմանափակ են՝ հաշվի առնելով տնտեսական անկումը: Չինաստանը վերջին քսանամյակում դարձել է Կենտրոնական Ասիայի տնտեսական շարժիչ ուժը: Չինաստանի առևտրաշարջանառությունը կենտրոնասիական 5 երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի հետ 2000թ-ին կազմում էր 1.8 մլրդ դոլար, իսկ արդեն 2013թ-ին՝ 50 մլրդ: Այդ երկրներից մի մասի կառավարությունները չինական ներդրումները դիտարկում են որպես տնտեսության խթանման և քաղաքական կայունության պահպանման վերջին հնարավորություն»,- գրում է գործակալությունը:

Հոդվածագիրը ընդգծում է, որ չինական ընկերությունների ներկայացվածությունը հատկապես մեծացել է հաքահումքային վառելիքաէներգետիկ ոլորտներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել