Օմանի արտգործնախարար Յուսեֆ բեն Ալավին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Դամասկոսում հանդիպման ընթացքում խոստացել է, որ իր երկիրը կձեռնակի բոլոր հնարավոր ջանքերը սիրիական ճգնաժամի լուծման և Սիրիայի ամբողջականության ու ինքնիշխանության պահպանման համար։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։
Նշվում է, որ Ասադն իր հերթին երախտագիտություն է հայտնել Օմանի դիվանագիտության ղեկավարին սուլթանության դիրքորոշման համար և ողջունել սիրիացիներին օգնելու անկեղծ ձգտումը։
Գործակալության տվյալներով՝ կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես ահաբեկչության դեմ պայքարը Սիրիայում և խաղաղ կարգավորման համար առաջադրվող նախաձեռնությունները։ Քաղաքական գործիչները նաև պայմանավորվել են շարունակել և զարգացնել երկկողմ համագործակցությունը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել