«Հրեշտակների դպրոցը», «Տիգրանի մոլորակը», «Բախտաբեր» հեռուստասերիալներից, «Սուպեր մամա» ֆիլմից հանդիսատեսին հայտնի դերասանուհի Անի Խաչիկյանը հանրության համար բավականին փակ է. նա չի սիրում հարցազրույցներ տալ։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա ասել է. «Ես մինչ այսօր դեռ նկարահանվել եմ սերիալներում և մի քանի ֆիլմերում: Կարծում եմ՝ դեռ որևէ ահռելի գործ չեմ արել, որ դա ներկայացնեմ մարդկանց»։

Անին 22 տարեկան է։ Նա մանկուց նկարահանվել է տարբեր գովազդային հոլովակներում։ Անիի դեբյուտային հեռուստասերիալը «Հրեշտակների դպրոցն» էր, որից հետո նրան մի շարք առաջարկներ էին սպասվում։

Փորձեցի տեղեկություններ հավաքագրել Անիի մասին։ Պարզվում է՝ նա մասնագիտությամբ դերասանուհի չէ, սովորել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, մասնագիտությամբ կինոգետ է։

Անին հետաքրքրված է լուսանկարչությամբ։ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համար լուսանկարներ է արել։ Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել է, որ նպատակադրվել է ռեժիսոր դառնալ։ Անիի հոբբիներից մեկը ֆիլմեր դիտելն է, նրա նախասիրությունը նաև մասնագիտական պահանջ է, քանի որ ռեժիսորը պետք է շատ ֆիլմեր դիտի։ Նա աշխատում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնում։

11017669_829005107190898_6284992186502764422_n

Թեև դերասանուհին ունի լայն ճանաչում, և նկատելի է, որ հասարակությունը նրան շատ դրական է վերաբերում, «աստղային կյանք» կոչվածը բացարձակապես Անիի համար չէ։ Այս դերասանուհին միշտ շատ հասարակ է, և ճանաչումը նրան չի մեծամտացրել, համենայն դեպս՝ առայժմ։)

Անին նշանված է, սակայն չի սիրում հանրայնացնել իր անձնական կյանքը, ինչպես նա է նշել մի առիթով՝ դա միայն իր աշխարհն է։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել