Հեղինե Բիշարյան. Իմ հեռախոսը գաղտնալսվում էLife.panorama.am-ը գրում է.

Ազգային Ժողովում շարունակվում է «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» ՄԻՊ-ի զեկույցի քննարկումը: 

Քննարկման ժամանակ Հեղինե Բիշարյանը բարձրացրեց քաղաքացիների հեռախոսազանգերի գաղտնալսման խնդիրը: Ըստ նրա՝ գաղտնալսումներն անօրինական են, սակայն՝ համատարած:

«Ինչպե՞ս կարելի է առանց օրենքի շրջանակներում գործելու նման բան անել: Ինչպիսի՞ դեպքեր կան»,- հարցրեց Բիշարյանը:

Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, թե իրենք չեն ունեցել գեթ մեկ դիմում, որտեղ եղել է հիմնավոր ուղղորդող, բավարար փաստ՝ գործընթաց սկսելու համար:

«Մենք գիտենք, որ Հայաստանում այդ գործընթացը բավարար կանոնակարգված չէ: Անհրաժեշտ է հստակեցնել օպերատիվ միջոցառումները, որոնք արվում են, որպեսզի իմանանք՝ ինչպես են դրանք արվում: Այս մասը մեզանում բաց է»,- նշեց Կ.Անդրեասյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել