processԹուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ և ավագ Ջանլուիջի Բուֆոնը չի պատրաստվում ավարտել կարիերան: 37-ամյա դարպասապահը կշարունակի ելույթները մինչև 2018 թվականը:

«Մենք նոր թիմ ենք կառուցում, որը հիանալի արդյունքների կհասնի: Չգիտեմ, կդառնա՞նք արդյոք Իտալիայի չեմպիոն, բայց առաջատարների թվում կլինենք: Երկար ժամանակ է ֆուտբոլ եմ խաղում և երջանիկ եմ, որ դեռ կարող եմ օգուտ բերել թիմիս:

Սիրում եմ ֆուտբոլն, ինչպես կրքոտ մի պատանի: Միշտ հաճույքով եմ դուրս գալիս խաղադաշտ: Նպատակս ու երազանքս ֆուտբոլ խաղալն է: Կշարունակեմ ելույթներս մինչև 2018 թվականը: Իմ փորձով չեմ ճնշում խաղացողներին, ընդհանուր լեզու եմ գտնում երիտասարդների հետ: Այնպես որ, դեռ չեմ մտածել, թե ինչով եմ զբաղվելու կարիերաս ավարտելուց հետո»,- Tuttosport-ը մեջբերում է Բուֆոնի խոսքերը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել