Երևանում ՃՏՊ-ների 90 տոկոսը պատահական չեն, ուղղակի, ցավոք, մահվան դեպքեր էլ են լինում: Այո, ես չեմ համարում, որ շատ ՃՏՊ-ներ պատահականություն են, քանի որ մեծ մասը տենց էլ պիտի լիներ: Բա ի՞նչ էիք ուզում է՞։ Բա էն որ 200-ի տակ քշում են, էն որ պռավան փողով ա առած, էն որ ռուլին 20 տարեկան քշել չիմացող ա նստած, բա էլ ի՞նչ պիտի լիներ, թե՞ սաղ հուսները դրել են. «Աստծու ձեռը մեր վրա ա» արտահայտության վրա։ Էդ ինչի՞ ա է, որ սաղ վթարված ավտոները ջպեր են, բռաբուսներ են, ու ո՞նց ա լինում, որ մեծ մասի անուն-ազգանունն այս կամ այն օլիգարխի, պաշտոնյայի բարեկամ ա, է՞, կամ էլ այս կամ այն կառույցի մանր երեսառած չինովնիկ (օրինակ՝ վարչության պետ).... Գիտե՞ք՝ ոնց ա լինում, քանի որ իրանց դրել են անպատժի տեղ, երես են տվել ծնողները, երես են տվել 8 միլիոնի համար առնող ու ավտոյի վրա կպցնող պապաները, երես են տվել էդ համարները չկանգնացնել հրահանգող պաշտոնյաները, երես են տվել քեռիները, հոպարներն ու....
Մի զարմացեք, էս վթարներն էնքան ժամանակ ավարտ չեն ունենալու, ու Շամշյանն էնքան ժամանակ ա նկարելու բան ունենալու, քանի դեռ վերջ չի տրվել պռավա ծախելուն. քանի վերջ չի տրվել պապայի բալաների անպատժելիությանը, քանի դեռ ամեն մալակասոս վարորդ ա կոչվում, քանի որ օրենքներն ազդում են միայն գյուղերից առևտուր անելու նպատակով Երևան եկած խեղճուկրակ գյուղացիների վրա, քանի դեռ պապայի բալաները մտածում են, որ էս երկրում իրանք ինչ անեն, մեկ ա, վերջում լավ կպրծնեն.... ՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ քանի դեռ չեն վերացել քիլլեր տաքսիստները, որոնք իրանց ներկայությամբ «զարդարում են» համարյա բոլոր ՃՏՊ-ները:
Էնպես որ, հարգելի պապաներ, մամաներ, հոպարներ, քեռիներ, հերիք ա ձեր անվան ու «բա իմ տղեն հո հետ չի՞ մնա» արտահայտության պատճառով փչացնեք ձեր երեխաներին՝ վտանգելով նաև նրանց շրջակա միջավայրում գտնվող այլ մարդկանց առողջությունը:
Դանդաղ քշեք, օրենքով քշեք, հարգելով քշեք, զիջելով քշեք ու կտեսնեք, որ ոչինչ էլ չի պատահի ձեզ:



