James_Bond_Spectre_3127849bՍուպերգործակալ Ջեյմս Բոնդի մասին նոր՝ թվով 24-րդ ֆիլմի ՝ «Սպեկտր», համաշխարհային պրեմիերան կկայանա այսօր՝ Լոնդոնում։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։

Ցուցադրությունը կկայանա թագավորական Ալբերտ հոլում, որտեղ կհավաքվեն «007 գործակալի» դերակատար Դենիել Քրեյգն ու աստղային դերասանական կազմի իր գործընկերները՝ Մոնիկա Բելուչին, Քրիստոֆ Վալցը, ռեժիսոր Սեմ Մենդեսն ու պրոդյուսերներ Մայքլ Ուիլսոնն ու Բարբարա Բրոքոլլին։

Սպասվում է, որ այնտեղ ներկա կլինեն բազմաթիվ աստղային հյուրեր, ինչպես նաև արքայազն Ուիլյամը, Հարին և Քեյթ Միդլթոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել