Lurer.com–ը գրում է.
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին իր ամուսնու՝ Բրեդ Փիթի եւ երեխաների հետ միասին նկարվել են ընտանեկան ֆոտոսեսիայում Vogue փայլերես հանդեսի համար: Նկարների հեղինակն ամերիկացի լուսանկարիչ Էննի Լեյբովիցն Է:
Լուսանկարներում Ջոլին երեխաների հետ կեցվածք Է ընդունում ծովի ափին: Դերասանուհին նաեւ նկարվել Է հանդեսի նոր համարի շապիկի համար:
Vogue-ին տված հարցազրույցում նա պատմել Է Փիթի հետ համատեղ կյանքի մասին եւ խոստովանել, որ իրենց մոտ ամեն ինչ չԷ, որ հարթ Է ընթանում: «Իմ նոր ֆիլմում ամուսինները, որոնք ժամանել են Ֆրանսիայի հարավ, փորձում են փրկել իրենց ամուսնությունը: Նրանց դերը խաղացել ենք մենք՝ Բրեդի հետ: Իրականում մեր ամուսնության մեջ նույնպես բնավ ամեն ինչ չԷ, որ իդեալական Է: Մենք խնդիրներ ունենք»,-ասել Է նա:
40-ամյա Ջոլին եւ 51-ամյա Փիթը դաստիարակում են երեք որդեգրված երեխաների՝ կամբոջացի Մեդդոքսին, վիետնամցի Պակսին եւ եթովպուհի Զախարային: Զույգն ունի նաեւ երեք կենսաբանական երեխաներ՝ դուստրը՝ Շայլոն, երկվորյակներ Նոքսը եւ Վիվիենը: Դերասանները հարաբերություններ են հաստատել 2005 թվականից, ամուսնացել են 2014 թվականի օգոստոսին:






