Սովորություն է դարձել շատ շատերի համար Հայաստանում առկա արտագաղթի բարձր տեմպերը պայմանավորել սոցիալական խնդիրներով: Բայց արդյոք այդպես է? Իրականում պատճառը սոսկ միայն սոցիալականը չէ: Որքան էլ ցավ է դա մատնանշել, այդուհանդերձ պիտի փաստել, որ օրինակ Հայաստանում իրենց ներկայիս եկամուտներով աղքատների դասին են պատկանում նաև մանկավարժաները, գիտնականները, մտավորականները, ճարտարագետները, որոնք ի դեպ, զարգացած երկրներում մտնում են միջին դասի վերին շերտի մեջ, քաղաքացիական ծառայության մի շարք դասային աստիճանների ներկայացուցիչները, փրկարարները, հրշեջները, շարքը երկար կարելի է թվարկել: Եվ փոխարենը, հարուստների դասի մեջ են մտնում քաղաքական իշխանության ազդեցիկ դեմքերը, որոնք էլ զբաղված են իրենց շրջապատի հովանավորչությամբ: Արդյունքում տեղի է ունեցել դրամի և հնարավորությունների բևեռացում՝ ոչ միայն սոցիալական, այլև նաև, քանի որ գործ ունենք սերտաճած քաղաքական և օլիգարխական համակարգի հետ, ապա նաև անհատական քաղաքահոգեբանական մակարդակում: Արդյունքում՝ քաղաքական մակարդակում, այն է իշխանության ձևավորման գործում կարևոր դերակատար լինելու հանգամանքը որպես ընտրող, անհատների մոտ ձևավորվել է ինստիտուցիոնալ գաղափարական ինքնաիրացման խնդիր, երբ անհատը ընտրողից վերածվում է պարզապես քվեարկողի: Անհատի քաղաքական հոգեբանական սովին գումարվում է նաև մարգինալության այս կամ այն տոկոսը, ինչի արդյունքում մարդու ներաշխարհում առաջանում է փակուղային վիճակ: Սա հանգեցնում է առկա հարաբերություններից, իրականությունից ու գործընթացներից օտարում, որը ֆիզիկական մակարդակում դրսևորվում է արտագաղթով, քանի որ անհատի մոտ սպառվում է իր կարևորության գիտակցումը, հետևաբար նաև էներգիան պայքարելու այդ իրականության մեջ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tikoharutyunyan.harutyunyan/posts/885227124905728?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել