Մեզանից շատերը հավանաբար չգիտեն, որ կանաչ թեյը կարող է զերծ պահել տհաճ հոտերից, պայքարել մաշկային հիվանդությունների դեմ և նվազեցնել բորբոքային գործընթացները։

Ձեզ եմ ներկայացնում կանաչ թեյի քիչ հայտնի օգտակար հատկությունները.

Ուռած կոպեր և մգություն աչքերի շուրջ

Կանաչ թեյի բաղադրության մեջ մտնում են նյութեր, որոնք հարթեցնում են մաշկը։ Կանաչ թեյով կարելի է թրջոցներ դնել աչքերի տակ, ինչը կօգնի վերացնել մգվածությունը։ Այն կարող է օգնել նաև կոպերի բորբոքային գործընթացների ժամանակ։

Այրվածքների բուժում

Կանաչ թեյն ունակ է պաշտպանել մաշկի այն հատվածները, որոնք ենթարկվում են արևի ուղիղ ճառագայթների ներգործությանը։ Սա նշանակում է, որ այն քսելով մաշկի վրա՝ հնարավոր է խուսափել տհաճ արևայրուքից։


Արյունահոսության դադարեցում

Կանաչ թեյն ունի այնպիսի նյութեր, որոնք ունակ են կանգնեցնելու արյունահոսությունը։ Թեյով անհրաժեշտ է թրջոց դնել արյունահոսող վերքի վրա և սեղմել։ Պետք է ուշադիր լինել, որ կտորը մաքուր լինի՝ ինֆեկցիաներից խուսափելու համար։

Ատամների առողջություն

Բժիշկներն ասում են, որ ամեն օր մեկ բաժակ առանց շաքարի կանաչ թեյը նվազեցնում է կարիեսի առաջացման հավանականությունը և ամրացնում ատամները։

Ավելորդ քաշի նվազեցում

Կանաչ թեյն իր մեջ պարունակում է կատեխիններ, որոնք զգալիորեն կարող են նվազեցնել ավելորդ քաշը և օգնել առողջ ապրելակերպ վարելու հարցում։ Կանաչ թեյն արդյունավետ հակաօքսիդանտ է, որը քայքայում է ճարպը և կրճատում ճարպաթթուների կլանումն ու իջեցնում խոլեսթերինի մակարդակն արյան մեջ:

Սենյակի խոնավության նվազեցում

Կանաչ թեյի չոր տերևներով լցված ոչ մեծ պարկը կարող է կլանել սենյակում առկա խոնավությունը։

Տհաճ հոտերի վերացում

Կանաչ թեյը կարող է նաև հեռացնել սառնարանում առկա տհաճ հոտերը։ Այն անհրաժեշտ է լցնել կտորի փոքրիկ պարկում և դնել սառնարանի կենտրոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել