ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իսրայելն ու Հորդանանը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել Երուսաղեմում՝ Տաճարի լեռան սուրբ վայրում իրավիճակի լարվածությունը նվազեցնելու համար: Մասնավորապես՝ նախատեսվում է տեսախցիկներ տեղադրել անվտանգության ծառայություններին հետևելու համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Իսրայելն ու Հորդանանը համաձայնել են քայլեր կատարել՝ ուղղված այդ սուրբ վայրում լարվածության նվազեցմանը»,- ասել է Քերին Ամանում Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպման արդյունքներով:
Ջոն Քերիի խոսքով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն համաձայնել է այդ գաղափարի հետ, և տեխնիկական խմբերը շուտով կհանդիպեն՝ այդ ծրագիրն իրականացնելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



