Aravot.am-ը գրում է.
Տավուշի մարզի Բաղանիս գյուղից հայտնեցին, որ ժամը 19.20-ից սկսած մինչ այժմ ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծում է գյուղը:
Գնդակները ջարդել են Ժորա Ղուզանյանի առանձնատան երկրորդ հարկի պատուհանները: Բնակիչները թաքնվում են նկուղներում, այլ ապահով վայրերում: Գյուղապետ Նարեկ Սահակյանի հեռախոսահամարն անհասանելի է, նրանից չկարողացանք տեղեկություններ իմանալ:
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2015/10/24/622088/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



