Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կուտակված ավտոմեքենաների շարասյունը անցնում է 4 կիլոմետրից:
Ռուսական կողմից խցանումը հասնում է մինչև վրացական սահմանը, իսկ վրացական կողմից՝ հակառակը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում կուտակման մեջ հայտնված հայերը պատմել են, որ իրենց նկատմամբ վերաբերմունքը ընդգծված բացասական է եղել եւ նրանց, կարծես թե, որքան հնարավոր է՝ փորձել են երկար սպասեցնել:
Խցանման մեջ կան նաև հարյուրավոր բեռնատարներ, որոնք բարձված են բերքով և երկար սպասելուց հետո բերքը փչանում է: Վարորդներն էլ բողոքում են, որ սահմանի մոտ չկան պայմաններ: Դա հաստատում են ճանապարհի եզրին գոյացած աղբակույտերը:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/hy/article/2015/10/24/68583/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



