1Wnews.am-ը գրում է.

Հայկական հարսանիքներում ինչ ասես չես տեսնի՝ շքեղագույն երեկոյան զգեստից մինչև սովորական ջինսեր: Սակայն վերջինս հանդիպում է շատ հազվադեպ և փառք Աստծո, չէ՞ որ մենք՝ հայերս սիրում ենք միշտ ներկայանալի , ավելին՝ չափազանց ներկայանալի, ճոխ ու հարուստ տեսք ունենալ: Այ դրա մասին էլ այսօր կխոսենք. ի՞նչ անել, երբ ձեզ հրավիրել են Հայկական մեծ չաղ հարսանիք. Wnews.am -ը խորհուրդ է տալիս.ի՞նչ հագնել:

1. Եթե դուք հարսնաքույրն եք և հարսիկը որոշել է, որ իր բոլոր հարսնաքույրերը  միևնույն հագուստով պիտի լինեն, ապա ձեզ միայն մնում է հանգիստ սպասել և հուսալ, որ նրա ճաշակն ու ձերը կհամընկնեն:                                           4c3741576c2a7d55f4cf8c29693a0621

2.Հիշեք, որ ամենագեղեցիկն  ու զարդարվածն այդ օրը պետք է լինի հարսը, չափը մի  անցեք:

3. Կարելի է նաև առանց բարձրակրունկների, հայկական հարսանիքներում առանց բարձրակրունկի ներկայացող աղջիկը միանգամից առանձնանում է: Բացի այդ կզգաք ձեզ ոչ այնպես, ինչպես բոլորը: Նման արարողություններում առանց բարձրակրունկների ներկայանալը սեքսուալ  է և իր մեջ հեղափոխական ինչ որ բան ունի: Բացի այդ  օրվա վերջում ձեր դեմքը տանջալից արտահայտություն չի ունենա և ոտքերն էլ հոգնածությունից չեն ցավի,  դուք կարող եք պարել ինչքան ուզում եք և ինչպես ուզում եք:

4. Խուսափեք չափազանց երկար կամ չափազանց կարճ զգեստներից: Եթե այնուամենայնիվ, ուզում եք մաքսի զգեստ, թող այն լայն, փքված չլինի, նախ դրանք արդեն նորաձև չեն, բացի այդ դուք հարսը չեք, այն կարող է լինել նեղ երկար , իսկ եթե ուզում եք այնուամենայնիվ կարճ զգեստ, այն  չպետք է լինի  չափազանց վառ, խելահեղ գույների, կարճության հետ դա too much կլինի:   7ada9061faacc75e24b2d5c4131d9973

5. Կարմիր շրթներկը միշտ լավ գաղափար է, միայն թե մի քանի բայց կա, դրանով դուք չեք կարող հանգիստ ուտել, ինչքան էլ այն կայուն շրթներկ լինի, միևնույն է վտանգ կա, որ այն երկար չի պահպանվի:

6. Տաբատ հագնել կարելի է, միայն թե դա պետք է լինի շատ լավ  տաբատ և բացառված է  ջինսը: Հակառակ դեպքում մյուս հյուրերը կսկսեն կասկածել, որ դուք ադեկվատ չեք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել