«Սիրելիս, Դու ամենաթանկ մարդն էիր ինձ համար և կմնաս, չես հասկացել՝ ինչ ես արել: Մենք կարոտում ենք քեզ, քո որդին այնքան լավն է»,-այս խոսքերը Ֆեյսբուքում գրել է Միլենա Ասատրյանն իր և հանգուցյալ ամուսնու նկարի տակ:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Մելինե Ասատրյանի ամուսինը գնացել էր բժշկական կենտրոն կնոջը տեսակցության, ով նոր էր ծննդաբերել: Ամուսինը կրակել էր կնոջ վրա, ապա՝ ինքնասպան եղել: 27-ամյա Միլենա Ասատրյանը ծանր վիճակում էր գտնվում։ Կնոջ մոտ առկա էր ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ և կոնտուզյոզ օջախ։ Բարեբախտաբար, կնոջ կյանքը հաջողվեց փրկել:

Նյութի աղբյուրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել