Life.panorama.am-ը գրում է.
Երեկ համացանցում լուրեր էին տարածվել, ըստ որոնց սցենարիստ Դիանա Գրիգորյանին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ (մեջբերում ենք)՝ «Այնպես է ստացվել, որ Դիանա Գրիգորյանի մասին խոսում են ավելի շատ, քան Սահմանադրական փոփոխություններից: Այսօր բոլորին հետաքրքրում է թե «Հարազատ թշնամի», «Դժվար Ապրուստ», հիմա էլ «Առաջնորդները» սերիալի սցենարիստի, «Առաջնորդերը»-ի գլխավոր դերակատարներից մեկի ամեն քայլն ու շարժումը, մասնավորապես, թե ինչքան է վաստակում նա: Եվ այսպես այսօր մեկի հետ էի խոսում, ով, ի դեպ, ժամանակին աշխատել է Արմենիա թիվիում և ահա թե ինչ է ասում նա. «Դիանան մենակ սցենար գրելու համար ամսեկան 3-ից 4 միլիոն դրամ է ստանում, իսկ գլխավոր դերակատարման համար ամսեկան 10000 դոլար: Չգիտես էլ, հավատաս թե չէ, սակայն այս լուրը մի փոքր մտորելու տեղ է տալիս. Իսկ ինչքան են ստանում մեր ակադեմիկոսները»»: Այս լուրերի շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակովLife.panorama.am-ը կապ հաստատեց Դիանա Գրիգորյանի հետ, ով նշեց.
«Ես ոչինչ չեմ ուզում այդ թեմայի շուրջ ասել, ես շատ ուրախ եմ, որ մարդիկ իրենց համար զբաղմունք են գտնում եւ զբաղվում են: Լավ է, որ ես կարողանում եմ մարդկանց զբաղեցնել, կարծում եմ, որ դա մեծ բան է, քանի որ այսօր պարապությունը շատ է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



