Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ողբերգական իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ հայը Հայաստանի Հանրապետությունից բացի որևիցե այլ երկրում չի կարող ապահով լինել: Այսօր Սիրիան է, վաղը, Աստված մի արասցե, Լիբանանը, Հորդանանը կամ ցանկացած այլ երկիր: Եվրոպայում միգրանտների այս հոսքը վաղ թե ուշ հանգեցնելու է ազգայնամոլության աճի` իր բոլոր բացասական հետևանքներով: Արևմուտքում ֆիզիկական անվտանգությունն, անշուշտ, ապահովված է, բայց քանի՞ սերունդ է հայը հայ մնում: Միայն Հայաստանն է, որ աղքատ երկիր է, կաշառակերություն ու օլիգարխիա կա, ընտրություններին իրար ենք ծեծում, ձերբակալվում կամ ձերբակալում, բայց ՄԵՐ երկիրն է, ու ոչ մի իսլամիստ անասուն, ոչ մի ազգայնամոլ մոլեռանդ չի գալու ու մեզ սպանի միայն նրա համար, որ հայ ենք... Հայաստանն է միայն մեր ներկան ու ապագան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/narek.sdhp/posts/10201156729038432
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել